Մի՛ թող արյունը զոհասեղանին-
սրբի՛ր քո ձեռքով,
քո սրտի փափուկ ճերմակով մաքրիր,
թե չէ չարքերը կարող են հանկարծ
ետ գալ ու նաև արյունդ խմել,
և քեզնից պատառ չթողնել անգամ...
Իսկ երբ հավատի բարձունքին հասնես,
ոչ մի արնաթափ ու զոհասեղան
էլ չի լինելու երկրի երեսին:
11.09.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ